Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Մատչելի դեղերը վտանգավոր են

Մատչելի դեղերը վտանգավոր են

Առանց բժշկի բաղադրատոմսի վաճառվող դեղամիջոցներն, իհարկե, թեթևացնում են մեր կյանքը: Կարիք չկա ավելորդ անգամ վազել բժշկի, պոլիկլինիկայում սպասել հերթական գլխացավի կամ հարբուխի պատճառով:

Սակայն, չնայած այդ դեղամիջոցները մեր կյանքում, կարծես, անբաժանելի տեղ են գրավել, միևնույն է, դրանք այնքան էլ անվտանգ չեն, ինչպես թվում է առաջին հայացքից, հատկապես, երբ համադրվում են այլ բուժամիջոցների հետ:
Իսկ դրանցից որոշները կարող են կախվածություն առաջացնել երկարատև գործածելու դեպքում: Այս մասին տեղեկացնում է MIGnews-ը:

«Պարացետամոլ» (նույն ինքը «Ակամոլ», «Պարամոլ», «Դեքսամոլ») - դեղամիջոցը, որ կիրառվում է՝ որպես ջերմիջեցնող և ցավամեղմիչ, ամենատարածված, սակայն նաև ամենաթունավոր դեղերից է: Սխալ չափաբաժնի դեպքում կարող է լրջորեն վնասել լյարդը, որոշ դեպքերում նույնիսկ՝ անդառնալի կերպով:

Շատերը ընդունում են «Դեքսամոլ-քոլդ»՝ մրսածության դեմ, և «Ակամոլ»՝ որպես ջերմիջեցնող՝ չգիտակցելով, որ իրականում նույն դեղամիջոցի` «պարացետամոլի» կրկնակի չափաբաժին են ստանում: Այս դեղամիջոցի երկարատև ընդունումը կարող է գլխացավերի պատճառ դառնալ և հիվանդին ցավազրկողներից լուրջ կախվածության մեջ գցել:

«Ասպիրին», Նոկսին» և «Վոլտարեն» դեղամիջոցները կարող են զգալի վնաս հասցնել ստամոքսին՝ առաջացնելով ստամոքսաղիքային արնահոսություններ և խոց: «Ասպիրին»-ը վատ է համադրվում շատ այլ դեղամիջոցների հետ: Ցավազրկողներ «Նոկսին»-ը և «Վոլտարեն»-ը կարող են ուժեղ փորացավի պատճառ դառնալ նույնիսկ մեկ դեղահաբի ընդունման պարագայում: Դրանք խորհուրդ չեն տրվում խոց և ստամոքսաղիքային զանազան այլ խնդիրներ ունեցող անձանց: Դրանք չի կարելի ընդունել անընդմեջ մեկ շաբաթից ավելի՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Դեղամիջոցների անցանկալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ուշադիր կարդալ ներդիրը, որտեղ գրված է, թե ինչպես ճիշտ ընդունել դրանք: Անհրաժեշտ է խստորեն հետևել չափաբաժնին և այլ ցուցումներին:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ